Հայկական ճարտարապետական ժառանգությունը՝ մեկ հարթակում

Հայկական հուշարձանների պորտալը միավորում է Հայկական լեռնաշխարհի ճարտարապետական հուշարձանների գիտական, պատմական և թվային նյութերը մեկ ինտերակտիվ հարթակում։ Այստեղ հասանելի կլինեն ճշգրիտ եռաչափ մոդելներ, չափագրություններ, լուսանկարներ, վերակազմություններ և մասնագիտական աղբյուրներ՝ հետազոտության, կրթության և հայկական ճարտարապետական ժառանգության պահպանման համար։

Recently added

Եկեղեցական համալիր, Ավանի Սբ. Աստվածածին (Կաթողիկե, Ծիրանավոր)

IV դարից սկսած Հայաստանը հաճախ դարձել էր Բյուզանդիայի և Պարսկաստանի միջև պատերազմների թատերաբեմ։ 387 թվականին երկիրը առաջին անգամ բաժանվեց երկու տերությունների միջև, իսկ 591 թվականին՝ երկրորդ անգամ։ Այս երկրորդ բաժանման արդյունքում Ավանը, որը մինչ այդ գտնվում էր Պարսկաստանի տիրապետության տակ, անցավ Բյուզանդիայի իշխանության ներքո։ Ավանի նշանակությունը պայմանավորված էր ոչ միայն նրա աշխարհագրական…

Ամբերդ բերդ

Կառուցվել է X դարում, պատկանել է Պահլավունիներին: 1064 թ. գրավվել է սելջուկների կողմից, 1196 թ.՝ հայ-վրացական զորքերի կողմից Զաքարյանների գլխավորությամբ: Վաչուտյանների շրջանում ընդարձակվել է նոր պարիսպով՝ դառնալով ռազմական ու վարչական կենտրոն: XIII դարից կորցրել է ռազմական նշանակությունը և տարածվել որպես բնակավայր: Վերականգնման աշխատանքներ՝ 1970-ական և 2005-2007 թթ.:

Սասունցի Դավիթ

Լորեմ իպսում դոլոր սիտ ամետ, ցոնսեցտետուր ադիպիսցինգ ելիտ. Պրաեսենտ տեմպոր մաուրիս ա բլանդիտ սոդալես. Դոնեց որցի ուրնա, ցոնսեքուատ ետ ֆերմենտում սիտ ամետ, վեհիցուլա ուտ երոս. Սեդ ցոնսեցտետուր մաուրիս լացուս, դիգնիսսիմ մախիմուս ոդիո լաորեետ նեց. Որցի վարիուս նատոքուե պենատիբուս ետ մագնիս դիս պարտուրիենտ մոնտես, նասցետուր րիդիցուլուս մուս. Նուլլա պելլենտեսքուե մոլեստիե ենիմ, ատ ֆեուգիատ ջուստո…

View all
Ավելին, քան կատալոգը

Պորտալը մեկտեղում է այն նյութերը, որոնք սովորաբար ցրված են արխիվներում, հրատարակություններում և դաշտային հետազոտությունների նյութերում։

Հասանելի նյութերի ծավալը տարբեր է յուրաքանչյուր հուշարձանի համար։ Յուրաքանչյուր գրառում համալրվում է նոր՝ ստուգված փաստագրության ավելացմանը զուգընթաց։

Յուրաքանչյուր հուշարձանի գրառումը կարող է ներառել՝

  • Պատմական համատեքստ
  • Դաշտային լուսանկարներ
  • Չափագրական գծագրեր և ճարտարապետական չափագրություններ
  • Վիմագրեր և դրանց վերծանություններ
  • Մատենագիտություն և գիտական աղբյուրներ
  • Ճշգրիտ 3D փաստագրում
  • Տեսական վերակազմություններ
Ուսումնասիրել հետազոտական նյութերը →
Կրթություն

Ճարտարապետությունը հասանելի է դառնում, երբ փաստագրությունը հնարավոր է ուսումնասիրել, համեմատել և ուսուցանել։

Արխիվային նյութերն աջակցում են ուսանողներին, դասավանդողներին և ինքնուրույն սովորողներին՝ հետազոտական նախագծերի, ֆիլմերի, անիմացիաների և ինտերակտիվ գործիքների միջոցով։

Ուսումնասիրել կրթական նյութերը →