Եկեղեցական համալիր, Ավանի Սբ. Աստվածածին (Կաթողիկե, Ծիրանավոր)

IV դարից սկսած Հայաստանը հաճախ դարձել էր Բյուզանդիայի և Պարսկաստանի միջև պատերազմների թատերաբեմ։ 387 թվականին երկիրը առաջին անգամ բաժանվեց երկու տերությունների միջև, իսկ 591 թվականին՝ երկրորդ անգամ։ Այս երկրորդ բաժանման արդյունքում Ավանը, որը մինչ այդ գտնվում էր Պարսկաստանի տիրապետության տակ, անցավ Բյուզանդիայի իշխանության ներքո։

Ավանի նշանակությունը պայմանավորված էր ոչ միայն նրա աշխարհագրական դիրքով, այլև կրոնական ու քաղաքական իրադարձություններով։ Այդ ժամանակ Բյուզանդիան փորձում էր իր ազդեցությունն ուժեղացնել Հայաստանում և հայ եկեղեցուն ենթարկել Քաղկեդոնի ժողովի որոշումներին։ Այս քաղաքականության շրջանակում Ավանը դարձավ բյուզանդական ազդեցության կարևոր կենտրոններից մեկը։

Մավրիկիոսի (591–602) օրոք Բյուզանդիան փորձում էր Հայաստանում տարածել քաղկեդոնական դավանանքը, սակայն Հայոց կաթողիկոս Մովսես Բ Եղվարդեցին մերժեց այդ քաղաքականությունը։

Այդ նպատակով Բյուզանդիան նշանակեց հակակաթողիկոս Հովհան Բագրանցուն, որը հաստատվեց Ավանում և այստեղ հիմնեց եկեղեցի ու կաթողիկոսական կենտրոն։ Այդպիսով Ավանը դարձավ Բյուզանդական ազդեցության տակ գտնվող քաղկեդոնական կարևոր կենտրոն։

602 թվականից հետո Բյուզանդիայի դիրքերը թուլացան, և Ավանի այդ եկեղեցական կենտրոնը կորցրեց իր նշանակությունը։

607 թվականի ռազմական գործողությունների ընթացքում Հովհան Բագրանցին փախավ Կարին (Էրզրում), որտեղ հետագայում գերեվարվեց և տարվեց Պարսկաստան՝ Ահմադան։ Նա մահացավ այնտեղ 610 թվականին, իսկ մարմինը տեղափոխվեց Ավան և թաղվեց իր հիմնադրած եկեղեցու մոտ։

VI–VII դարերում կառուցված եկեղեցիների մեծ մասը ունեցել է շինարարական արձանագրություններ, որոնցում նշվել է կառուցման թվականը։ Սակայն Ավանի Հովհաննավանք (Կաթողիկե) եկեղեցու բազմաթիվ արձանագրությունների մեջ հիմնադրման ճշգրիտ թվականը չի պահպանվել։

Տաճարի հիմնադրման վերաբերյալ գոյություն ունեն տարբեր տեսակետներ։ Հիմնական պատմական աղբյուրը Սեբեոսի աշխատությունն է, որտեղ հիշատակվում է միայն հակակաթողիկոսական աթոռի ստեղծումը և այն փաստը, որ Հովհան Բագրանցին մահացել է Պարսկաստանում ու թաղվել Ավանում՝ իր կառուցած եկեղեցու մոտ։

Հովհան Բագրանցին մահացել է մոտ 610–611թթ., սակայն Ավանի եկեղեցու կառուցումը չի կարող վերագրվել այդ տարիներին, քանի որ նրա կյանքի վերջին փուլում նա արդեն հեռացած էր Կարին։

604թ.՝ Մովսես Եղվարդեցու մահից հետո, Հովհան Բագրանցին փորձեց դառնալ Հայոց միակ կաթողիկոս, բայց չհաջողեց, քանի որ հակաքաղկեդոնական դիրքերն ուժեղ էին։

607թ. Աբրահամ Աղբաթանեցու ընտրությունից հետո նա արդեն լքել էր Ավանը, և աղբյուրներում Ավանի կաթողիկոսական կառույցը փաստացի այլևս չի հիշատակվում։ Սա ցույց է տալիս, որ Ավանի հակակաթողիկոսական կենտրոնը այդ պահին արդեն դադարել էր գործել։

Չնայած տարբեր կարծիքներին՝ հետազոտողների մեծ մասը Ավանի տաճարի կառուցումը վերագրում է Հովհան Բագրանցու գործունեության ժամանակաշրջանին՝ VI դարի վերջին և VII դարի սկզբին։

Ա. Երեմյանը տաճարը թվագրում է 588/589–595/597 թվականներով, մինչդեռ Գ. Չուբինաշվիլին այն վերագրում է VII դարի առաջին տասնամյակին։ Սակայն, հաշվի առնելով, որ Մավրիկիոսի սպանությունից (602թ.) հետո Ավանի կաթողիկոսությունը սկսեց անկում ապրել, տաճարի կառուցումը պետք է ավարտված լիներ մինչև 602 թվականը։

Ուստի առավել ընդունված է համարել, որ շինարարությունը սկսվել է 591 թվականին՝ Հայաստանի երկրորդ բաժանումից հետո, և ավարտվել մինչև 602 թվականը՝ Մավրիկիոսի սպանությունը։ Այդ ժամանակահատվածում՝ մոտ 10–11 տարվա ընթացքում, լիովին հնարավոր էր կառուցել նման մասշտաբի հուշարձան։

Հայաստանում Ավանի տաճարի կառուցմամբ ձևավորվեց նոր ճարտարապետական հորինվածք, որը հետագայում լայն տարածում գտավ ոչ միայն Հայաստանում, այլև Վրաստանում։ Այս հորինվածքը ստեղծվեց ճարտարապետական ձևերի զարգացման արդյունքում։

Հին տաճարները չունեին ավանդատներ, և առանձնացված սենյակների անհրաժեշտություն չկար։ Սակայն հետագայում եկեղեցական ծեսերը հարստացան և բարդացան։ Եկեղեցիները ձեռք բերեցին թանկարժեք սպասք, զգեստներ, ոսկե և արծաթե խաչեր, ասեղնագործ ծածկոցներ, մագաղաթյա ձեռագրեր և սրբերի մասունքներ։ Դրանց պահպանության համար կառուցվեցին հատուկ կից սենյակներ, որոնք կոչվեցին ավանդատներ։

Սկզբնական շրջանում ավանդատները կառուցվում էին եկեղեցու արևելյան մասում՝ գլխավոր խորանի հյուսիսային կամ հարավային կողմերում և հաճախ դուրս էին գալիս հիմնական ծավալից։ V դարից սկսած դրանք ներառվեցին եկեղեցիների ընդհանուր հորինվածքի մեջ։ Սակայն այդ շրջանում դեռևս մասամբ դուրս էին գալիս հիմնական պարագծից, ինչի հետևանքով արտաքին մասերում կառուցվում էին սյունաշարեր։

Զարգացման հաջորդ փուլում՝ VI–VII դարերում, ավանդատները լիովին ներառվեցին հորինվածքի քառակուսի ծավալի մեջ, որի արդյունքում եկեղեցու ներսում ձևավորվեց խաչաձև կառուցվածք։ Այս մոտեցումը հնարավորություն տվեց ներքին տարածքից վերացնել գմբեթը կրող ծանր սյուները։ Առաջին անգամ այս սկզբունքը կիրառվեց Ավանի տաճարում։

Ենթադրվում է, որ Հովհան Բագրանցի կաթողիկոսը եկեղեցին հիմնադրել է ոչ թե ամայի վայրում, այլ ավելի վաղ գոյություն ունեցած կառույցի տեղում։ Այդ մասին են վկայում հարավային պատի երկայնքով պահպանված եռաստիճան հարթակը և մաքրման աշխատանքների ընթացքում հայտնաբերված զարդաքանդակ բեկորները։

Տաճարը կառուցված է տեղական գորշ և կարմրավուն տուֆից՝ կրաշաղախով, եռաստիճան գետնաախարիսխի վրա։ Քարերը բերվել են Ավանի կիրճից՝ Գետառ գետի ձախ ափից։

Արտաքուստ Ավանի տաճարը ուղղանկյուն է՝ արևելք-արևմուտք ուղղությամբ թեթևակի ձգված։ Ներսից կառույցը խաչաձև է։

Չորս անկյուններում տեղադրված են չորս բոլորաձև ավանդատներ, որոնք գմբեթատակ տարածքին միանում են ¾ շրջանաձև նախամուտքերով։ Սա առաջին դեպքն է, երբ հանդիպում են բոլորաձև ավանդատներ. Ավանից հետո կառուցված նմանատիպ եկեղեցիներում դրանք արդեն ուղղանկյուն են։

Հորինվածքի կենտրոնում գտնվում է քառակուսի գմբեթատակ տարածքը (9.34մ), որին հիմնական առանցքներով կցված են չորս աբսիդներ, իսկ անկյունագծերով՝ շրջանաձև հիմքով որմնախորշեր։

Ավելի վաղ կառույցներում գմբեթը հենվում էր սյուների կամ մույթերի վրա, մինչդեռ Ավանի տաճարում այն հենված է կենտրոնական տարածքին միացող ավանդատների նախամուտքերի վրա։ Այս լուծման շնորհիվ ներքին սրահը դարձել է միասնական և չբաժանված։ Լույսը հասնում է սրահի բոլոր անկյուններին։

Ութանկյուն հիմքից շրջանաձև թմբուկին անցումը կատարված է առագաստային կամարների (pendentive) միջոցով։ Ավանդատներ տանող բացվածքների շինարարական լուծումը բավական յուրահատուկ է. միմյանց վրա դրված երեք հեծանների միջև մուտքի լայնությամբ թողնված են բեռնվածքը թեթևացնող բացվածքներ։

Ավանի տաճարը չունի արտաքին խորշեր, որոնք հետագայում լայն տարածում ստացան հայկական ճարտարապետության մեջ՝ զանգվածային պատերը թեթևացնելու նպատակով։

Ընդհանուր առմամբ, տաճարը, համեմատած նմանատիպ այլ հուշարձանների հետ, ավելի արխայիկ է և ունի VI դարին բնորոշ բազմաթիվ առանձնահատկություններ։ Կամարների պայտաձև կառուցվածքը, արևմտյան մուտքի հարդարանքը, ութանկյունից շրջանաձև թմբուկի անցման եղանակը, քիվերը և այլ մանրամասներ ավելի բնորոշ են V–VI դարերին և գրեթե կապ չունեն VII դարի ճարտարապետության հետ։

Չափագրական գծագրեր

Կտրվածք դեպի արևելք

Չափագրական գծագրեր

1. Ի Թուիս հա(յոց):Ո:Կ:Ը (668+551=1219): Ես, Իւանէ աթաբակ Հ- 2. աոց եւ վրաց, Էտու զԿուզա Աւանա որ ի 3. հնոց սոցա էր եւ կրկին գնեցին ի Ջաջռո բազ- 4. ում գանձիւ հայրէնիք:Արդ որք յիմոց կամ յաւ- 5. տաբաց լինին տէր երկրիս հող եւ ջուր- աւելցանել պարտ է Ա- 6. ւանտ վասն միամտութե(ան) սոցա եւ ով Խլէ ակաւս մի կամ ի բա- 7. հավարէ շարետ առու ՅԺԸ (318) ս(ուր)բ հարցն Նզովեսցի, ընդ Յուդ- 8. աի դատապարտի. Ամէն Ծան.- 1. Արձանագրության առաջին երեք տողերը , մասամբ էլ չորրորդ տողը , գրված են համեմատաբար մեծ լայն գրերով, բայց հետզհետե փոքրացրել են երկու շարք քարերի վրա վերջացնելու նպատակով, սակայն 8-րդ տողը ընկել է երրորդ շարքի քարերի վրա: 2. Առաջին տողի վերջում ? երկրորդի սկզբում հայոց բառի յ գիրը բացակայում է :Այդ հանդիպում է նա? Այլ արձանագրությունների մեջ, ենթադրում ենք , որ արտասանության եղանակ է ? ոչ թե վրիպում. Չենք լրացրել ? թողել ենք նույնությամբ: Յ-ն հաճախ գրվել է նա? ավելորդ տեղը (միայբանեցաք , վարդայպետ, աղախնայծին) գրական լեզվին լավ ծանոթ չլինելու ? տեղական արտասանության ազդեցությամբ: 3. Երկրորդ տողում Կուզա կամ Կուզ տեղանուն է , անշուշտ հանդամասի անուն , որն ավանցիներին է պատկանել: Այդ վայրը, ինչպես երեվում է արձանագրությունից , նախապես պատկանել է ավանցիներին, բայց հետո անցել է Ջաջուռին եվ այս արձանագրությամբ ավանցիները «բազում գանձիւ» գնել են իբրեվ «Հայրենիք » Իվանե աթաբակի օգնությամբ ու այդ օգնությունը իրավունք է տվել Իվանեին հայտարարելու, որ ինքն է տվել Կուզան (Կուզը) ավանցիներին: Էտու զկուզա Աւանա դարձվածքի մեջ զկուզա բառի հայցական հոլովի տարօրինակ ձեվը ենթադրել է տալիս , որ այստեղ վայրի անունը Կուզ է եղել եվ փորքգրիչը ուզեցել է գրել «Ետու զկուզս», բայց սխալմամբ Ս ի երկրորդ ստեղնի վրա այբի ելուստ է ավելացրել , իսկ ետու բառն էլ իրենց արտասանությամբ է-ով է գրել:Այստեղ ետու ոչ թե նվիրեցի իմաստն ունի (զիմ հոգոյ բաժին տուի սրբոցս) այլ նշանակում է վերադարձնել տվի , ? այդ վայրն ավանցիները գնել են ? ոչ թե նվեր ստացել, չնայած այն բանին որ առաջ էլ իրենց է պատկանել: 4. Հետաքրքիր եվ բացառիկ է նաեվ արձանագրության երկրորդ մասը , որտեղ Իվանե հայոց եվ վրաց աթաբեկը , պարտադրում է , որ ով որ երկրի տեր լինի, պետք է հող եվ ջուր ավելացնի ավանցիներին « վասն միամտութեան սոցա»:Այստեղ մենք ենթադրում ենք , որ Իվանե աթաբեկի եվ ավանցիների միջեվ Եղած միամտությունը , կամ արդի հայերենով ասած համամտությունը , քաղկե դոնական դավանանք է՝ հունադավությունը: Պատմությունից գիտենք , որ Ավանի տաճարը 6-րդ դարի վերջերին Հայաստանում հակաթոռ կաթողիկոսության կենտրոնն էր, որ կաթողիկոսի հոռանալուց հետո էլ գաղտնի կերպով պահպանել էր քաղկեդոնականությունը:Դրա ապացույցը ավանի ծածկագիր արձանագրությունն է Այժմ պարզվում է , որ ավանցիները 13-րդ դարում էլ քաղկեդոնական են մնացել: Այդ էր պատճառը , որ քաղքեդոնական դավանանքին պաշտպան Իվանեն օգնել է ավանցիներին, որպեսզի Կուզը կարողանան նորից գնել Ջաջուռից եվ նրանց ազատել է տուրքերից: 5. Հինգերորդ տողում աւելցանել ավելացնել-ի բառբառային ձեվերից մեկն է: 6. Վեցերորդ տողում ակաւս մի հողի նվազագույն չափ է , գուցե եվ ոչ իսկական չափ, այլ գործածվել է միայն հողի նեղ շերտ ցույց տալու համար: Հետեվապես ով խլե , ալաւս մի նշանակում է «Ով նվազագույն չափով իսկ հող խլի ավանցիներից»(նզովվում է 318 հայրապետներից): 7. Վեցերորդ տողի վերջին եվ յոթերորդի սկզբին Ի բահավարէ , որ բառացի նշանակում է բահավարից ( բահով վարողից), հասարակական հասկացողություն ունի, քանի որ Իվանեն արգելք է դնում բահավարից շարիատ( բնատուրք ) վերցնելու վրա: 8. Յոթերորդ տողում առու ( սռնի)՝ առնել բայը պետք է լինի առնու , որովհետեվ Ավանի մյուս արձանագրություններում միշտ այդ ձեվով է գրված: Տարընթերցում.- Արձ. սկզբում Մխիթար եվ Վիմ ի թուիս հա չունեն: Ա տողի վերջին եվ Բ –ի սկզբին Մխիթար եվ Վիմ հաոց կարդացել են հայոց : Բ տողում զԿուզա Մխիթար եվ նրանից արտագրող վիմ կարդացել են զկուչա իբրեվ հասարակ բառ: Բ տողում Մխիթար եվ Վիմ էտու բառը չունեն:Նույն տողում Մխիթար եվ Վիմ հնոց կարդացել են հնուց: Գ եվ Դ տողերում կրկին գնեցին ի Ջաջռո բազում գանձիւ հայրէնիք կարդացել են կրկին գնեցին ի Ջաջռո բազում գանձ ի հայրենիք: Դ եվ Ե տողերում յաւտարաց Մխիթար եվ Վիմ կարդացել են աւտարաց : Ե տողում լինին Մխիթար եվ Վիմ կարդացել են՝ կամ մի բահով վարէ շարէ տայ ու:

 

Մխիթար, 11,12. Վիմ, 62, Ավան 17

  1. Ի Թուիս հա(յոց):Ո:Կ:Ը (668+551=1219):
  2. Ես, Իւանէ աթաբակ  Հ-
  3. աոց եւ վրաց, Էտու զԿուզա Աւանա որ ի
  4. հնոց սոցա էր եւ կրկին գնեցին ի Ջաջռո բազ-
  5. ում գանձիւ հայրէնիք:Արդ որք յիմոց կամ յաւ-
  6. տաբաց լինին տէր երկրիս հող եւ ջուր-
  7. աւելցանել պարտ է Ա-
  8. ւանտ վասն միամտութե(ան) սոցա եւ ով
  9. Խլէ ակաւս մի կամ ի բա-
  10. հավարէ շարետ առու ՅԺԸ (318) ս(ուր)բ հարցն Նզովեսցի, ընդ Յուդ-
  11. աի դատապարտի. Ամէն

Ծան.-

  1. Արձանագրության առաջին երեք տողերը , մասամբ էլ չորրորդ տողը , գրված են համեմատաբար մեծ լայն գրերով, բայց հետզհետե փոքրացրել են երկու շարք քարերի վրա վերջացնելու նպատակով, սակայն 8-րդ տողը ընկել է երրորդ շարքի քարերի վրա:
  2. Առաջին տողի վերջում ? երկրորդի սկզբում հայոց բառի  յ  գիրը բացակայում է :Այդ հանդիպում է նա? Այլ արձանագրությունների մեջ, ենթադրում ենք , որ արտասանության եղանակ է  ? ոչ թե վրիպում. Չենք լրացրել ? թողել ենք նույնությամբ:

Յ-ն հաճախ գրվել է նա? ավելորդ տեղը (միայբանեցաք , վարդայպետ, աղախնայծին) գրական լեզվին լավ ծանոթ չլինելու  ? տեղական արտասանության ազդեցությամբ:

  1. Երկրորդ տողում Կուզա կամ Կուզ  տեղանուն է , անշուշտ հանդամասի անուն , որն ավանցիներին է պատկանել: Այդ վայրը, ինչպես  երեվում է արձանագրությունից , նախապես պատկանել է ավանցիներին, բայց հետո անցել է Ջաջուռին   եվ  այս արձանագրությամբ ավանցիները «բազում գանձիւ»  գնել են իբրեվ «Հայրենիք » Իվանե աթաբակի օգնությամբ ու այդ օգնությունը իրավունք է տվել Իվանեին հայտարարելու, որ ինքն է տվել Կուզան (Կուզը) ավանցիներին:

Էտու զկուզա Աւանա  դարձվածքի մեջ զկուզա բառի հայցական հոլովի տարօրինակ ձեվը ենթադրել է տալիս , որ այստեղ վայրի անունը Կուզ է եղել  եվ փորքգրիչը ուզեցել է գրել «Ետու զկուզս», բայց սխալմամբ Ս ի երկրորդ ստեղնի վրա այբի ելուստ է ավելացրել , իսկ ետու բառն էլ  իրենց արտասանությամբ է-ով է գրել:Այստեղ ետու  ոչ թե նվիրեցի իմաստն ունի (զիմ հոգոյ բաժին տուի սրբոցս) այլ նշանակում է վերադարձնել տվի , ? այդ վայրն ավանցիները գնել են ? ոչ թե նվեր ստացել, չնայած այն բանին որ առաջ էլ իրենց է պատկանել:

  1. Հետաքրքիր եվ բացառիկ է նաեվ արձանագրության երկրորդ մասը , որտեղ Իվանե հայոց եվ վրաց աթաբեկը , պարտադրում է , որ ով որ երկրի տեր լինի, պետք է հող եվ ջուր  ավելացնի ավանցիներին  « վասն միամտութեան սոցա»:Այստեղ մենք ենթադրում ենք , որ Իվանե աթաբեկի  եվ ավանցիների միջեվ Եղած միամտությունը , կամ արդի հայերենով ասած  համամտությունը , քաղկե դոնական դավանանք է՝ հունադավությունը:

Պատմությունից գիտենք , որ Ավանի տաճարը 6-րդ դարի վերջերին Հայաստանում հակաթոռ կաթողիկոսության կենտրոնն էր, որ կաթողիկոսի հոռանալուց հետո էլ գաղտնի կերպով պահպանել էր քաղկեդոնականությունը:Դրա ապացույցը ավանի ծածկագիր արձանագրությունն է

Այժմ պարզվում է , որ ավանցիները 13-րդ դարում էլ քաղկեդոնական են մնացել: Այդ էր պատճառը , որ քաղքեդոնական դավանանքին  պաշտպան Իվանեն օգնել է ավանցիներին, որպեսզի Կուզը  կարողանան նորից գնել Ջաջուռից  եվ նրանց ազատել է տուրքերից:

  1. Հինգերորդ տողում աւելցանել  ավելացնել-ի բառբառային ձեվերից մեկն է:
  2. Վեցերորդ տողում ակաւս մի  հողի նվազագույն չափ է , գուցե եվ ոչ իսկական չափ, այլ գործածվել է միայն հողի նեղ շերտ ցույց տալու համար: Հետեվապես  ով խլե , ալաւս մի   նշանակում է «Ով նվազագույն չափով իսկ հող խլի ավանցիներից»(նզովվում է 318 հայրապետներից):
  3. Վեցերորդ տողի վերջին եվ յոթերորդի սկզբին Ի  բահավարէ ,  որ բառացի նշանակում է բահավարից ( բահով վարողից), հասարակական հասկացողություն ունի, քանի որ Իվանեն արգելք է դնում  բահավարից  շարիատ( բնատուրք ) վերցնելու վրա:
  4. Յոթերորդ տողում առու ( սռնի)՝ առնել բայը պետք է լինի առնու , որովհետեվ Ավանի մյուս արձանագրություններում միշտ այդ ձեվով է գրված:

Տարընթերցում.- Արձ. սկզբում Մխիթար  եվ Վիմ  ի  թուիս հա  չունեն: Ա տողի վերջին եվ Բ –ի սկզբին  Մխիթար եվ Վիմ հաոց  կարդացել են հայոց : Բ տողում  զԿուզա  Մխիթար եվ նրանից արտագրող վիմ կարդացել են զկուչա  իբրեվ հասարակ բառ: Բ տողում  Մխիթար եվ Վիմ  էտու  բառը չունեն:Նույն տողում Մխիթար  եվ Վիմ հնոց կարդացել են հնուց:

Գ եվ Դ տողերում կրկին գնեցին ի Ջաջռո  բազում գանձիւ հայրէնիք կարդացել են  կրկին գնեցին  ի Ջաջռո բազում գանձ  ի հայրենիք: Դ եվ Ե տողերում յաւտարաց  Մխիթար եվ Վիմ  կարդացել են աւտարաց : Ե տողում  լինին Մխիթար եվ Վիմ  կարդացել են՝ կամ մի բահով վարէ շարէ տայ ու:

 

Վերջին ավելացվածները

Ամբերդ բերդ

Կառուցվել է X դարում, պատկանել է Պահլավունիներին: 1064 թ. գրավվել է սելջուկների կողմից, 1196 թ.՝ հայ-վրացական զորքերի կողմից Զաքարյանների գլխավորությամբ: Վաչուտյանների շրջանում ընդարձակվել է նոր պարիսպով՝ դառնալով ռազմական ու վարչական կենտրոն: XIII դարից կորցրել է ռազմական նշանակությունը և տարածվել որպես բնակավայր: Վերականգնման աշխատանքներ՝ 1970-ական և 2005-2007 թթ.:

Սասունցի Դավիթ

Լորեմ իպսում դոլոր սիտ ամետ, ցոնսեցտետուր ադիպիսցինգ ելիտ. Պրաեսենտ տեմպոր մաուրիս ա բլանդիտ սոդալես. Դոնեց որցի ուրնա, ցոնսեքուատ ետ ֆերմենտում սիտ ամետ, վեհիցուլա ուտ երոս. Սեդ ցոնսեցտետուր մաուրիս լացուս, դիգնիսսիմ մախիմուս ոդիո լաորեետ նեց. Որցի վարիուս նատոքուե պենատիբուս ետ մագնիս դիս պարտուրիենտ մոնտես, նասցետուր րիդիցուլուս մուս. Նուլլա պելլենտեսքուե մոլեստիե ենիմ, ատ ֆեուգիատ ջուստո…

Հայկի արձան

Լորեմ իպսում դոլոր սիտ ամետ, ցոնսեցտետուր ադիպիսցինգ ելիտ. Պրաեսենտ տեմպոր մաուրիս ա բլանդիտ սոդալես. Դոնեց որցի ուրնա, ցոնսեքուատ ետ ֆերմենտում սիտ ամետ, վեհիցուլա ուտ երոս. Սեդ ցոնսեցտետուր մաուրիս լացուս, դիգնիսսիմ մախիմուս ոդիո լաորեետ նեց. Որցի վարիուս նատոքուե պենատիբուս ետ մագնիս դիս պարտուրիենտ մոնտես, նասցետուր րիդիցուլուս մուս. Նուլլա պելլենտեսքուե մոլեստիե ենիմ, ատ ֆեուգիատ ջուստո…

Տեսնել բոլորը