Կառույցի նկարագրությունը
Նեղուցի վանական համալիրը գտնվում է ՀՀ Կոտայքի մարզի, Արզական համայնքում, գյուղից մոտ 2 կմ արևմուտք, (աշխարհագրական կոորդինատները՝ 40.456778°N 44.584795°E)
Վանքը բաղկացած է Սուրբ Աստվածածին եկեղեցուց, որին հարում է մեծ գավիթը։ Եկեղեցուց և գավիթից ճիշտ հարավ մնացել են երկու իրար կից ուղղանկյուն հիմքի փորվածքներ։ Տեղում մնացել են դուռ և չորս սյուներ, այնպիսի տպավորություն է, որ փոքր եկեղեցու և գավիթի մաս են կազմել։ Ավելի հեռու բլրի վրա գերեզմանոց է և փոքր մատուռ՝ փոքր դամբարանով։
Սուրբ Աստվածածին եկեղեցու երեք պատերը կանգուն են մնացել, մինչդեռ հարավային պատը փլուզված է։ Կանգուն են մնացել գմբեթը պահող կոնստրուկցիայի մի հատված, ինչպես նաև արևմտյան պատին եկեղեցու գավիթ տանող միասնական պորտալը։ Պատերին հանդիպում են փորագրություններ, որոնք վերագրում են գավիթի կառուցումը 13-րդ դարի (1271թ․)։
Գավիթը պատկանում է քառակուսի հատակագծով քառասյուն երդիկավոր գավիթների տիպին։ Հուշարձանը ունի կրող պատեր, երդիկը կրող սյուներ և կամարներ։ Պատերի մոտ մինչև 2,5 մ բարձրությամբ հիմնական շինանյութը կապտավուն բազալն է ավելի բարձր՝ տուֆը։
Գավիթն ուղղանկյուն հատակագծով, չորս կենտրոնական սյուներով կառույց է: Չափերն են 14.40 x 13.40 մ։
Ունի 3 մուտք, հս, հվ, ալ ՝ հյուիսի և հարավի մուտքերից գլխավորը հարավյինն է։ Վերջինս զարդարված է պորտալով, որը մոտ կրկնակի հաստացնում է պատը այդ հատվածում։
Սյուներն ունեն բազմազան մշակում` արևելյան զույգ սյուները շրջանաձև են, հյուսիս-արևմտյան սյունն ութանիստ է, իսկ հարավ-արևմտյան սյունը` արտաքին եզրով դասավորված սյունախորշերով: Սյուների միջին տրամագիծը 0.8 մ։ Առաստաղի կողային ութ բաժանմունքներից ոչ մեկն իր ձևով չի կրկնում մյուսներին: Անկյունային քառակուսի հատվածները ծածկված են հարթ, իսկ կենտրոնական քառակուսուն հատող ուղղանկյուն հատվածները` կիսաշրջանաձև թաղի հարթ ծածկի միահյուսման միջոցով: Ծածկի կենտրոնական հատվածն ավարտվում է խաչվող վեց կամարների գմբեթով: Գավթի արտաքին ճակատներից հատկապես շեշտված է հարավայինը: Պատերը և սյուները կառուցված են բազալտից, իսկ թաղերը և ծածկը` դարչնագույն տուֆից: Այն իր չափերով զգալիորեն գերազանցում է սբ. Աստվածածին եկեղեցուն:
Սյուների վրա հենվում են 12 կամարներ որոնցինց 4-ը կապում են սյուները իրար միջև և պահում են երդիկի գմբեթավոր կոնստրուկցիան, մնացացները կապում են որմնասյուները և կենտրոնական ազատ կանգնած սյուները, բացառությամբ արևմտյան հատվածի կամարների որոնք որմնսայան փոխարեն հենվում են կռոնշտեյնների վրա։
Պատերը իրականացված են սրբատաշ միդիս շարվածքով, հաստությունը միջինում՝ 1.1 մ։ Քարերի չափսերը ստորինք շարքերում էականորեն ավելի խոշոր են քան վերին շարքերինը։ Բացի մուտեքրից, պատերի վրա կան լուսամուտներ՝ հյուսիային և արևմտյան պատերին կենտրոնական հատվածում մեկական, իսկ հարավային պատին կենտրոնի նկատմամբ համաչափ երկու բացվածք։ Արևելյան կողմում գավիթը ունի երկհարկ ավանդատներ, որոնք հարում են եկեղուցու արվմտյան երկու անկյուններին։ Երկրորդ հարկի ավանդատներ հնարավոր է բարձրանալ արևելյան մուտքի կողքերից բարձրացող, պատի մեջ ագուցված աստիճաններով։
Պատերը ունեն աստիճանավոր որմնախարիսխներ որոնք երևում են միայն հարավային կողմից։ Արևմտյան պատը բարձրության կիսով հարում են բլրի, որը հողով ծածկում է ստորին մասի մեծամասնությունը։ Միայն հյուիս-արևմտյան հատվածում հողից բացված է պատի փոքր մասը որտեղից պարզ է դառնում որ արևմտյան պատի ստորին կեսը արտաքուստ շարված է անտաշ, քարերով։
Գավիթի հատակը հողաշեն է որի վրա փռված են տապանաքարեր և հսկայան քարասլաեր։
Հիմնական կրող տարերի զննում
Գմբեթակիր սյուներ
Սյուները ընդհանուր առմամբ լավ են պահպանված, հս-ալ և հվ-ամ սյուների ստորին հատվածներում կա քարի շերտազատման պատճառով առաջացած վնասվածք։ Սյուների խաիրսխների ամբողջականությունը ընհանուր առմամբ պահպանված է, բացառությամբ, որոշ հատվածների առերևույթ ֆիզիկական վնասման, որը չի ազդում նրա կրողութնակության վրա։
Նույն իրավիճակը վերաբերվում է որմնասյուներին։
Կամարներ
Բոլոր կամարները լավ վիճակում են, քարերի տեղաշարժեր և փլուզումներ չկան։
Պատեր
Պատերի պահպանվածությունը նորմալ է միջինում մինչև 3.5մ, դրանից վեր արտաքին մասում քարերը բացակայում են և բացվել է ներքին շերտի քարերը։ Ստորին մասի քարերի տեղաշարժեր և էական ճաքեր չկան, բազառությամբ հատուկենտ միկրոճաքերի։ Պատերի շարի արանքերից աճել են մանր բույսեր։ Հարավային պատի վրա նաև առկա են խիստ փառակալման հետքրեր որոնք, ամենայն հավանականությամբ առաջացել են բացված շաղախի քայքայումից մթնոլորտային՝ տեղումների պատճառով։ Ներսում պատերի ստորին հատվածն ամբողջությամբ ծածկված է պարաֆինի սև մրով, իսկ վերին մասերում երևում են աղակլման հետքեր;
Ծածկ
Գավիթի ամենախնդրահարույց հատվածը դա ծածկն է, որը արտաքինից ամբողջությամբ քանդվել է, այսինք արտաքին ծածկասալերը լրիվ թափվել են, բացելով միջանկյալ շաղախի շերտը, իսկ հարավային և հյուսիսային մասի պարագայում, նունիսկ շաղախն է բացակայում, բացելով ներքին թաղի քարերը, որոնք մինմյանց վրա թույլ հենված են, այդպիսով ամեն պահի առաջացնելով փլուզման վտանգ։ Պատերին հարող 8 սեկցիաներում, ներսից, ծածկը դեռ կանգուն է։ Խնդրահարույց է երդիկի գմբեթի խաչվող 6 սյուներից, բոլորը անքակտ են, միայն նրանց փակող առագաստներն են վսնասված։
Բացակայում են նաև երդիկը արտաքուստ եզերող, փակող քարերը։
Ծածկի բացված շաղախի շերտերի միջից տեղ-տեղ աճել են բույսեր։
Ծածկասալերի բացակայությունը թույլատրում է մթնոլորտային տեղումների ներթափանցումը կրող համակարգերի մեջ, որը երկարատև ազգեցության արդյունքում բերելու է վերջիններիս քայքայման և ֆիզիկամեխանիկական հատկությունների կորստի։
Ամրակայման, վերակառուցման հնարավորությունների գնահատում
Կոնստրուկտիվ էլեմենտների ակնադիտական զննումը թույլ է տալիս եզրակացնել, որ կառույցը ընհանուր առմամբ գտնվում է վատ վիճակում, շահագործումը վտանգավոր է մարդկանց կյանքի համար, բայց պահպանվածությունը բավարար է այն ամբողջական վերականգնելու համար, ժամանակին գոյություն ունեցած իրական ծածկի մասին համապատասխան ճարտարապետական հիմնավորման պարագյում, դրա բացակայության պարագայում թույլատրվում է իրականացնել ամրակայում, հետագա ավերումից խուսափելու համար։
Ամրակայման ենթակա են ծածկի թաղերը, ինչպես նաև պորտալի վերին գոտին, և երդիկը։ Անհրաժեշտ է նաև, գոնե ժամանակավոր, իրականացնել միջոցառումներ կառույցը մթնոլորտային տեղումների բացասական ազդեցությունների պաշտպանելու համար, մինչև ամբողջական վերականգնման հնարավորության առաջանալը։